National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.06.2023
Գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները կհստակեցվեն
1 / 15

Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերք արտադրողների ապրանքի գնման եւ մատակարարների ու առեւտրային ցանցերի իրավահարաբերությունները հստակեցնելու համար օրենքով նոր կարգավորումներ կսահմանվեն. նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում, որոնք նպատակաուղղված են հավասարակշռելու առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունները, ինչն էլ կնպաստի արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը: 
 
Մեր երկրում միջին բիզնեսի շահերը պաշտպանելու, շուկան բարելավելու եւ մրցակցության հետ կապված խնդիրները վերացնելու նպատակով Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ մի քանի տնտեսվարողներ:

Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ կարգավորումը բոլորի գաղափարն է, հաշվի են առնվել թե՛ ՓՄՁ-ների խորհրդի մտահոգությունները, թե՛ բիզնեսի կարիքները, թե՛ տարբեր երկրների փորձը:

«Կարգավորումը հետեւյալն է՝ ՀՀ-ում գյուղմթերք արտադրողների ապրանք գնելու պարագայում պետք է վճարել 30-օրվա ընթացքում, առեւտրային ցանցերը պարենային ապրանքի գնման դեպքում պետք է վճարեն 30 օրվա ընթացքում, ոչ պարենայինի դեպքում` 60 օրվա ընթացքում: Չվճարման չափը մեկ մատակարարի ու մեկ առեւտրային ցանցի համար կարող է լինել ոչ ավելի, քան 3 մլն դրամը»,- հայտնել է ՄՊՀ նախագահը:

Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ բիզնեսի տարբեր բնագավառներ ունեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ:

Խոշոր տնտեսվարողները՝ առեւտրային ցանցերի ներկայացուցիչները, հայտնել են, որ ուզում են մատակարարված ապրանքի համար վճարումները հնարավորինս ուշ անել: Տնտեսվարողների խոսքով կարգավորումն անհարմարություններ է պատճառելու իրենց. մատակարարներն ու առեւտրային ցանցերը, առանց որոշման էլ, կարողանում են կարգավորել իրենց հարաբերությունները:

Ամփոփելով հանդիպումը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ մինչեւ նախագծի մշակումը նման հանդիպումները շարունակական կլինեն, քանի որ կարեւոր է լսել բոլոր ոլորտների ներկայացուցիչների կարծիքները, որ օրենքի ընդունումից հետո տարընթերցումներ չառաջանան:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am